Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հավաքել է ավելի քան 9,1 մլն բաժանորդ։ Դերասանուհու մոտ այդքան բաժանորդ է հայտնվել մի քանի օրում, հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։
Առաջին երեք ժամվա ընթացքում Ջոլին երկու միլիոն բաժանորդ ուներ։ Նա առաջ է անցել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնից եւ դերասան Ռուպերտ Գրինտից։ Ջոլին օգտահաշիվ է գրանցել սոցցանցում օգոստոսի 20-ին։ Դերասանուհին էջ է ստեղծել, որպեսզի աջակցի աֆղանցիներին, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել ՌԴ-ում արգելված «Թալիբան» կազմակերպության ներկայացուցիչների կողմից երկրի գրավման պատճառով: Առաջին գրառումը, որ Ջոլին տեղադրել է Աֆղանստանից ժամանած աղջկա նամակն է, որը պատմել է զավթիչների հանդեպ վախի մասին։
news.am