Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ծովափնյա կերպարում։
«Առաջին անգամ, երբ կանգնում ես անհաստատ տախտակամածին, չես էլ հավատում, որ մի օր կկարողանաս ոչ միայն կանգնել, այլև պոկվել, բացել առագաստդ, բռնել քամին ու սուրալ…
Ուինդ սերֆինգի համար պիտի նախ վստահես ինքդ քեզ. կասկածը միշտ է թուլացնում, իսկ մարդը հակված է կասկածելու ամենից շատ ինքն իրեն:
Պիտի սկսես զգալ, հասկանալ անշունչ թվացող էդ կառույցը, որն իրականում քո ինքնության մասն է դառնում, երբ դուրս ես գալիս բաց ծով ու վերջապես բռնում ես քամին… կամ քամին է հետդ պար բռնում:
Կարճ ասած, որքան էլ գրեմ կամ նկարագրեմ՝ շարադրություն կմնա, եթե մի օր ալարելդ չդնես մի կողմ, անկապ վախերդ չհաղթահարես ու չկանգնես ՊԻՆԴ, երկու ոտքիդ վրա, սանձելով քամուն ու խառը մտքերդ, որոնք հա փսփսում են ականջիդ, թե չես կարող…
Իսկ դու ուղղակի մի օր արա. ոչինչ, մի 100 անգամ չի ստացվի, կընկնես, կկապտես ու կբարկանաս աշխարհի ու քեզ վրա, հետո կկանգնես ու կգնաս…
ու թեկուզ շատ փոքր, բայց էլի մի կարևոր հաղթանակ կտանես ինքդ քո բացերի և թուլությունների նկատմամբ:
Քամին ուժեղի հետ հաշվի է նստում, ընկեր է դառնում, թույլի հետ վարվում է ինչպես ինքն է ուզում:
Հ.Գ. Միակ խնդրանքս ծնողներին, տարեք ձեր ձագուկներին մանկուց սպորտի, լողի, թռիչքի ու նման տարբեր բաների, որ չապրեն 30 տասնամյակ ու նոր հասկանան, որ մկանները միայն նստելու համար չեն, այլ ԱՊՐԵԼՈւ ԼԻԱՐԺԵՔ (1- ին անգամ մոտ 9 տարի առաջ եմ փորձել…)
Հ.Գ. Իմ վարպետ Կոստոն սովորեցնելիս ինձ ասաց քեզ ամենից շատ խելքն է խանգարում․ շատ մի մտածիր…
էս հարցում 1000% համաձայն եմ: Երբեմն ուղղակի պետք է գործել՝ առանց երկար-բարակ մտածելու», – գրել է նա: