Գալուստյանն ու Բուզովան դարձել են «Աստղերն Աֆրիկայում» նոր շոուի հաղորդավարները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գալուստյանն ու Բուզովան դարձել են «Աստղերն Աֆրիկայում» նոր շոուի հաղորդավարները

TNT հեռուստաալիքի «Աստղերն Աֆրիկայում» նոր նախագծի հաղորդավարներ կդառնան Միխայիլ Գալուստյանը եւ Օլգա Բուզովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:

«Մենք նկարահանել ենք շոու, որում հաջողվել է հասնել ժանրերի հազվագյուտ խառնուրդի. դա եւ ռեալիթի է, եւ կատակերգություն, եւ արկածային գեյմ-շոու», – գործակալության հետ զրույցում պատմել է TNT-ի գլխավոր պրոդյուսերի տեղակալ Արկադի Վոդախովը:

Շոուի թողարկումներում մասնակիցները պայքարելու են հինգ միլիոն ռուբլի դրամական մրցանակի համար: Հաղթողն այն նվիրատվություն կանի։

Ծրագրի կանոնների համաձայն, եթե մասնակիցը հասկանա, որ ուժ չունի, նա կկարողանա բղավել. «Ես աստղ եմ։ Տարեք ինձ այստեղից»։ Այդ ժամանակ փորձությունն ընդհատվելու է, իսկ բոլոր մասնակիցները մնալու են առանց սննդի։

news.am