Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
«Վիտամին ակումբ»-ում հանդես եկող մոդել, դիզայներ Լիլի Մորտոն այժմ մեկնել է հանգստի Դուբայ, որտեղից էլ իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում նա գտնվում է լողափին։ Լիլին կրում է վարդագույն երանգի լողազգեստ, երկնագույն վերնազգեստ։ Տեսանյութում նա վազում է, իսկ հրապարակմանը կցի ռուսերեն լեզվով գրել է․ «Դեպի երազանք»։