
Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այսօր տոնում են իրենց ամուսնության 3–ամյակը։
Աննան Instagram-ի իր էջում ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում համբուրում է ամուսնուն։
«3 տարի երջանիկ»,–լուսանկարներին կից գրել է Աննան ու շնորհավորել ամուսնուն։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու երջանկություն մաղթել նրանց։
«Սիրուն ընտանիք, շնորհավոր», «երջանիկ եղիր, գեղեցկուհի»,«երկար տարիներ միասին լինեք»,–գրել են նրանք։