
Դերասանուհի Աննա Դովլաթյանը, ով ամուսնու եւ դստեր հետ ընտանեկան հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, պարբերաբար նոր լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում։
Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում ամուսնական զույգը համբուրվում է։ Աննան կրում է սեւ հագուստ, որը մեջքի ու որովայնի հատվածում հետաքրքիր բացվածքներ ունի։ Երգչուհու մազերը հավաքված են։ Սիրառատ հրապարակմանը կից նա գրել է․ «Շնորհավոր ամուսնության 3-ամյակը»։ Նրա հետեւորդները բազմաթիվ բարեմաղթանքներ են ուղղել զույգին եւ դրական մեկնաբանություններ կատարել։