Մայա Պողոսյանն ընտանեկան հանգիստն է անցկացրել Մալդիվյան կղզիներում, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մայա Պողոսյանը կերպարանք է ընդունել նավի վրա՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է լողազգեստ, սպիտակ վերնաշապիկ։ Մայան արձակել է մազերը, իսկ կերպարը համադրել արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից նա գրել է․«Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ մարդկանցից, իրերից, իրավիճակներից, ուտելիքից, սովորություններից և այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ»: