Neon կինոընկերությունը հրապարակել է «Սպենսեր. արքայադուստր Դիանայի գաղտնիքը» ֆիլմի թրեյլերը։ Այն նկարահանել է ռեժիսոր Պաբլո Լարաինը, ով աշխատել է Նատալի Փորթմանի մասնակցությամբ Ժակլին Քենեդիի մասին «Ջեքի» բայոպիկի եւ Սթիվեն Քինգի վեպի հիման վրա Apple TV+-ի նկարահանած «Լիզայի պատմությունը» մինի-սերիալի վրա:
Սյուժեի կենտրոնում արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարլզի ամուսնությունն է։ Լուրեր են պտտվում Չարլզի սիրավեպի եւ առաջիկա ապահարզանի մասին, թագավորական ընտանիքի կալվածքում Սուրբ Ծննդյան տոներին պետք է պահպանել կանոնակարգը, այո, Դիանան գիտի խաղի կանոնները… բայց այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի, ասվում է սինոփսիսում: