Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջում: Հրապարակմանը կից Իվետան կիսվել է կանացիության գաղտնիքներով․
«Ի՞նչն է ինձ համար կանացիության գաղտնիքը…
Բամբասանքներին չլսել, որ ազատ տեղ լինի սիրո խոսքերի համար:
Խմորիչ և կաթնամթերք չօգտագոծել, ավելի առողջ լինելու համար:
Եվ ունենալ բազմաթիվ կոշիկներ, կյանքի ամեն քայլը գեղեցիկ կատարելու համար:
Մնացած գաղտնիքները հաջորդ անգամ»։