Ռուսական «Լունա-25» առաքելության մեկնարկի հնարավոր ամսաթվերից է 2022 թվականի մայիսի 25-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Gazeta.Ru-ն, վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներին, հայտնել էր, որ «Ռոսկոսմոսը» հետաձգում է «Լունա-25» առաքելության մեկնարկը մինչև 2022 թվականի մայիս` ծրագրի տարրերը նախապատրաստելու ժամանակի սղության պատճառով:
2020-ի ապրիլին «ՌԻԱ Նովոստի» -ն, հղում անելով «Ռոսկոսմոս»-ին, հիշեցրել էր, որ ռուսական ավտոմատ միջմոլորակային «Լունա-25» կայանը Լուսնի վրա վայրէջք կկատարի 2021 թվականի հոկտեմբերին: