Սուրճը միակ թարմացնող խմիչքը չէ: Եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ չի կարելի կամ չեք ուզում սուրճ խմել, կարելի է փորձել այն փոխարինել կակաոյով: Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ եւ քաշի նվազեցման մասնագետ Պավել Իսբանբաեւը (Ռուսաստան):
«Օրգանիզմի տոնուսը բարձրացնել կարելի է նաեւ կակաոյով: Այն պարունակում է թեոբրոմին նյութ, որը խթանիչ է, ինչպես կոֆեինը, սակայն դրա ազդեցությունը շատ ավելի մեղմ է՝ այն չի ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա, տագնապ չի առաջացնում, մեծացնում է կենտրոնացումը եւ, բացի այդ, մարմնի վրա ավելի երկար է ազդում, քան կոֆեինը (թեոբրոմինը քայքայվում է մոտ յոթ ժամից – խմբ.): Սակայն արդյունք կլինի բնական, ոչ թե լուծվող ըմպելիքից»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ կակաոն նույնպես պարունակում է կոֆեին, սակայն փոքր քանակությամբ (0,1-0,2%): Բացի այդ, կոֆեին կա նաեւ կանաչ թեյի, գազավորված ընպելիքների, տաք շոկոլադի մեջ։ Այս բոլոր ըմպելիքները կարելի է ընտրել օրգանիզմի տոնուսը բարձրացնելու համար: