Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով նուրբ ու քնքուշ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ գույնի զգեստ, ինչը համադրել է նուրբ զարդերի հետ․ ականջօղեր, վզնոց։ Անելյան արձակել է մազերը, նախապատվությունը տվել՝ նվազագույն շպարին։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել են այն եւ բազմաթիվ դրական խոսքեր ուղղել երիտասարդ մոդելին․ «Գեղեցկության մարմնացում», «սիրունություն»։