Twitter-ի օգտատերերն ակտիվ քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքը Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի հետ հանդիպման ժամանակ։
It would appear President Biden fell asleep during #Israel’s PM Naftali Bennett’s White House visit.
This is beyond embarrassing. pic.twitter.com/Rk8skN1COf
— Cicely Davis (@CicelyDavisMN) August 29, 2021
Շատերը կարծում են, որ Բայդենի «աչքը կպել» է հանդիպման ժամանակ։ Իրականում շրջանառվող տեսանյութից դժվար է ինչ–որ բան հասկանալ` Բայդենն արդյո՞ք քնած է, թե աչքերը փակ մտքերով է ընկել։
«Ծերուկ Բայդենը քնել էր, մինչ նրա իսրայելցի գործընկերը ելույթ էր ունենում»,-գրել է մի օգտատեր։ Մեկ ուրիշն էլ նշել է, թե Բենեթը փորձել է փրկել իրավիճակը` նախ խոսել է տեսախցիկներին նայելով, իսկ երբ նկատել է քնած գործընկերոջը` ձայնը բարձրացրել է, որ արթնանա։
ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել են միանգամից 3 իմպիչմենտ հայտարարել Ջո Բայդենին
Սպիտակ տունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի անվտանգությանն առնչվող հարցեր: