«Անգամ իր զոհվելուց հետո Արթուրն ամեն օր ժպիտ ա պարգևում այն հազարավոր անցորդներին, որոնց խաղաղ ու անհոգ կյանքի համար չխնայեց իր սեփականը». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Անգամ իր զոհվելուց հետո Արթուրն ամեն օր ժպիտ ա պարգևում այն հազարավոր անցորդներին, որոնց խաղաղ ու անհոգ կյանքի համար չխնայեց իր սեփականը». Արամ Գևորգյան

Ներկայացնում ենք Արամ Գևորգյանի գրառումը.

«Մեր շենքից մի փոքր ներքև, հենց բնակելի շենքի պատին պատկերված է էս ժպտացող տղու նկարը։ Երբ մեկ-մեկ Վրացականով գալիս եմ տուն, էս տղու ժպիտն ա ինձ ուղեկցում։ Նայում եմ, ես էլ թեթև ժպտում ու շարունակում քայլերս։ Ափսոսանքի ու հպարտության մի խառը զգացում ա պատում. ես ու էս հայտնի ժպտացող տղեն փաստորեն նույն թաղերից էինք ու էս կենսախինդ տղեն էլ չկա…

Վստահ եմ՝ այս նկարը շատերիդ է ծանոթ, բայց բոլոր չէ, որ գիտեն նրա պատմությունը։

Բալասանյան Արթուրն է։ Ծնվել է 2001 թվականին, Երևանում։ Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինն էր սովորում, հիանալի նկարում էր։ Ապագա ճարտարապետ դիզայներ էր…

2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ։ Ջրականում (Ջեբրայիլ) էր ծառայում։

Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, Արթուրենք դիրքերում էին։ Առաջինը նրանք ընդունեցին մարտն ու անմահացան իրենց իսկ պաշտպանած դիրքերում, պատերազմի հենց առաջին օրը…

Սպասումի ու հույսի 5 երկարուձիգ ամիսներ հետո՝ 2021 թվականի փետրվարին, ԴՆԹ փորձաքննության արդյունքում Արթուրի մասունքները հանձնեցին հարազատներին…

Անգամ իր զոհվելուց հետո Արթուրն ամեն օր ժպիտ ա պարգևում այն հազարավոր անցորդներին, որոնց խաղաղ ու անհոգ կյանքի համար չխնայեց իր սեփականը։

Արթուրը 19 տարեկան էր…»:



Նման նյութեր