Ամեն տարին իր հետքն ունի ….
 Լիլու (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամեն տարին իր հետքն ունի ….
 Լիլու

«Ամեն տարին իր հետքն ունի ….
Ես արդեն 34 տարի է ապրում եմ այս մոլորակի վրա, 
և ինձ ինչքան հիշում եմ գիտակցական հասակից ամանորին վերաբերվել եմ որպես հեքիաթի։
 Նոր տարի, նոր երազանքներ, նոր սպասումներ…. շուրջ 15 տարի պահել եմ նույն երազանքը, որ գոնե հաջորդ տարում հարազատներիցս որևէ մեկը սեղանի շուրջ կբարձրացներ բաժակը և կասեր ամանորյա որևէ մաղթանք, էլ չեմ ասում մորս տեսնելու բաղձալի երազանքի մասին։ 
Այդ ամենի հետ մեկ տեղ, ես չեմ տրտնջացել, գոհացել եմ Աստծուց և հավատքով սպասել։ 
2016 թվականը իմ կյանքում իր ճակատագրական հետքը թողեց, ես ընտրեցի իմ կողակցին, ով ինձ կատարյալ երջանիկ դարձրեց։ Հանդիպեցի կյանքիս ամենամեծ ու անարատ սիրուն` Ռոբերտիս: Աստված սիրում է համբերատար մարդկանց և որպես պատասխան, այսօր ամանորը կդիմավորեմ իսկական հեքիաթի պես` մորս կողքին, որդուս գրկած, ամեն բան թողնելով հետևում։ Շնորհավորում եմ իմ հայ ազգի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին, մաղթելով խաղաղ ծառայություն եվ բարի վերադարձ։
Աստված պահի պահպանի և օրհնի քեզ իմ Հայաստան:?»:

%d5%ac%d5%ab%d5%ac%d5%b8%d6%82