«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյանէջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու իրենց երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Ինչպես բոլորի մոտ սեպտեմբերի 1-ին նկար այս տարի մենք չունենք (դե չստացվեց), բայց ունենք բազմաթիվ լավ հիշողություններ մեր ամառվա հանգստից»,- մեկնաբանություններում գրել է նա։