Ինչու՞ պետք չէ ատամները լվանալ նախաճաշից անմիջապես հետո
Advertisement 1000 x 90

Ինչու՞ պետք չէ ատամները լվանալ նախաճաշից անմիջապես հետո

Ատամները առողջ պահելու համար խորհուրդ է տրվում դրանք մաքրել օրական երկու անգամ: Փորձագետների մեծամասնությունը կհամաձայնի, որ առաջին անգամ պետք է լվանալ քնելուց առաջ: Իսկ առավոտյան ե՞րբ է ավելի ճիշտ լվանալ ատամները՝ նախաճաշից առա՞ջ, թե՞ հետո:

Ատամնաբուժական կլինիկայի բուժքույր Աննա Պետերսոնը (Մեծ Բրիտանիա) կարծում է, որ չի կարելի լվանալ ատամները նախաճաշից հետո:

«Ատամները նախաճաշից առաջ լվանալու կարեւոր պատճառ կա: Ուտելուց հետո թթվայնությունը բարձրանում է, եւ խոզանակը նպաստում է, որ այն անցնի էմալի մեջ, ինչը վնասում է ատամների ծածկույթը», – ասել է Պետերսոնը:

Նույն կարծիքը կիսում է Colgate մածուկներ արտադրող ընկերությունը: Այն իր զեկույցում հայտնել է, որ ուտելուց հետո ատամները լվանալը «երբեմն» կարող է ազդել ատամի էմալի վրա:

Այնուամենայնիվ, Bupa բժշկական խմբի մասնագետները այդքան կատեգորիկ չեն եւ կարծում են, որ ուտելուց եւ խմելուց կես ժամ հետո ատամները լվանալը միանգամայն ընդունելի է, քանի որ 30 րոպե հետո թուքը հասցնում է չեզոքացնել բերանի թթվայնությունը:

news.am