Մինչ մենք սպասում ենք Savage X Fenty-ի հերթական ցուցադրությանը (այն տեղի կունենա արդեն սեպտեմբերի վերջին), Ռիհաննան շարժում է ապրանքանիշի նոր հավաքածուի երկրպագուների հետաքրքրությունը։ Հավաքածուում տեղ են գտել մանուշակագույն ու սեւ գույներով ներքնազգեստներ, բոդիներ, սպորտային կոստյումներ։
Բայց մեր ուշադրությունը գրավել է հավաքածուի գովազդային արշավը։ Կադրում, ինչպես միշտ, հայտնվել է Ռիհաննան։ Նոր լուսանկարներում երգչուհին ներկայացել է բրենդի հավաքածուի ներքնազգեստով, ինչն ընդգծել են նրա փարթամ բարեմասնությունները։