Ջրհոս: Մտածում են կողմ և դեմ փաստարկների մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անվերջ կխոսեն ճակատագրական որոշում կայացնելու անհրաժեշտության մասին, կխոստանան, որ շուտով հստակեցնեն իրենց որոշումը, բայց իսկապես կնեղանան, եթե իրենց դրդեք ընտրություն կատարել: Ջրհոսներն այդպես էլ ոչինչ չեն ընտրի, որոշում չեն կայացնի, պարզապես կշարունակեն լողալ հոսանքի ուղղությամբ:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երկար են մտածում, փախչում որոշում կայացնելուց: Խեցգետինները որոշում են կայացնում, հետո կրկին փոխում այն, նյարդայնանում, նյարդայնացնում նաև մարդկանց: Նրանք իսկապես չեն սիրում ընտրություն կատարել:
Երկվորյակներ: Երկվորյակները զգացմունքային են, ցանկանում են ունենալ ամեն ինչ և հենց այս պահին: Հաճախ ցանկանում են անհամատեղելի բաներ: Այդ պատճառով ընտրությունը Երկվորյակների համար միշտ հիասթափություն է:
Կշեռք: Որոշման կայացումը հիմնականում նշանակում է կենսակերպի որոշակի փոփոխություն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են կայունություն, տանել չեն կարողանում, երբ հավասարակշռությունը խախտվում է: Ջրհոսները մեծ հաճույքով որոշման կայացումը կվստահեն այլ մարդու: Նրանք պարզապես չեն սիրում կտրուկ գործողություններ և էական փոփոխություններ:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը