«Հետազոտության շրջանակներում ստուգվել է սովորական մարդկանց 30 հեռախոս։ Պարզվել է, որ որոշ դեպքերում հեռախոսի վրա կարող են 18 անգամ ավելի շատ մանրէներ լինել, քան զուգարանակոնքի վրա։ Օրինակ՝ հեռախոսի վրա կարող են ապրել այնպիսի մանրէներ, ինչպիսին է սալմոնելլան, աղիքային ցուպիկը, ստրեպտոկոկները, ոսկեգույն ստաֆիլոկոկը և այլն»,-թվարկել է բժիշկը։
Այդ մանրէները կարող են մի շարք լուրջ հիվանդություններ առաջացնել։ Օրինակ՝ մաշկային և աղիքային վարակներ, թոքաբորբ և մենինգիտ։ Այդ պատճառով Օչինսկայան խորհուրդ է տալիս հեռախոսի արտաքին մակերևույթները մաքրել օրական առնվազն մեկ անգամ։
Դա անելու համար դուք կարող եք օգտագործել հակաբակտերիալ անձեռոցիկներ, ձեռքի հակամանրէային միջոցներ, ջրով բացված էթիլ սպիրտ, գաջեթների ախտահանման հատուկ միջոցներ: Դրանից առաջ հեռախոսը պետք է անպայման անջատել ցանցից։ Անհրաժեշտ է մշակել միայն հեռախոսի արտաքին մակերևույթը՝ տրորելու եղանակով, եզրափակել է նա: