«Ցավոտ էր». Բրեդ Փիթն աշխատել է Վայնշտեյնի հետ, անկախ Անջելինա Ջոլիի հանդեպ պրոդյուսերի ոտնձգություններից
Advertisement 1000 x 90

«Ցավոտ էր». Բրեդ Փիթն աշխատել է Վայնշտեյնի հետ, անկախ Անջելինա Ջոլիի հանդեպ պրոդյուսերի ոտնձգություններից

Դերասանուհի Անջելինա Ջոլին բացահայտել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից ոտնձգությունների մանրամասներն, ինչպես նաեւ պատմել է կատարվածի վերաբերյալ նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի արձագանքի մասին։ Արտիստի խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Ջոլին 21 տարեկան է եղել, որբ մասնակցել է «Սիրո փոփոխականությունը» ֆիլմի նկարահանմանը, որի գլխավոր պրոդյուսերը Վայնշտեյնն էր։ Դերասանուհին հայտարարել է, որ կանայք հաճախ թերագնահատում են կատարված հարձակման վտանգավորությունը, երբ նրանց հաջողվում է փախչել։ «Երբ քեզ հաջողվում է դուրս գալ սենյակից, կարծում ես, որ նա փորձել է, բայց չի արել դա, այդպե՞ս է։ Բայց ճշմարտությունն այն է, որ այդ ամենը հարձակում է»,- ընդգծել է նա։

Արտիստը նշել է, որ իր հետ կատարվողն «անցնում էր բոլոր սահմանները»։ «Ես ստիպված էի փախչել։ Ես նրանից հեռու էի մնում եւ նրա մասին զգուշացնում էի բոլորին։ Ես հիշում եմ, թե ինչպես եմ այդ մասին պատմել Ջոնինն (Լի Միլեր), իմ առաջին ամուսնուն, եւ նա դա փոխանցել է մյուս տղաներին, որ նրանք աղջիկներին նրա հետ միայնակ չթողնեին»,- ասել է Ջոլին։

«Ինձ առաջարկել են նկարահանվել «Ավիատոր» ֆիլմում, բայց ես հրաժարվել եմ, քանի որ նա աշխատում էր այդ ֆիլմի վրա։ Ես այլեւս երբեք չեմ համագործակցել նրա հետ։ Շատ ծանր էր, երբ Բրեդը սկսեց անել դա»,- խոստովանել է դերասանուհին։

Նա հայտարարել է, որ Փիթն, իմանալով տեղի ունեցածի մասին, բազմաթիվ անգամներ նկարահանվել է ֆիլմերում, որոնք կապված էին Վայնշտեյնի հետ։ Նա 2009թ․-ին Քվենին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում կատարել է գլխավոր դերերից մեկը․ ժապավենի պրոդյուսերը Վայնշտեյնին պատկավող «The Weinstein Company» ընկերությունն էր։ 2012թ․-ին Փիթը հանդես է եկել որպես «Խաղատան կողոպուտ» թրիլլերի պրոդյուսեր, որի դիստրիբյութինգով զբաղվում էր նույն ընկերությունը։ «Մենք վիճել ենք այդ պատճառով։ Եվ, իհարկե, շատ ցավոտ էր»,- նշել է Ջոլին։

2020թ․-ի մարտին Հարվի Վայշնտեյնին 23 տարվա ազատազրկման են դատապարտել։ Նրան մեղավոր են ճանաչել երկրորդ աստիճանի բռնաբարության եւ առաջին աստիճանի սեռական հարաբերության հակելու մեջ։

news.am