Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհին ջերմ գրկել է փոքրիկին։ «Իմ սիրելի հետեւորդներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն անգնահատելի սիրո համար, որ տածում եք իմ ու աղջկաս հանդեպ։ Մենք ձեզ սիրում ենք ու մաղթում, որ ձեր սրտերում միշտ թեւածի սերը»,- գրել է նա։