Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Քրիստինան սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Է՞լ ում տրամադրությունն է բարձրանում գնումներ կատարելիս»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։