Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն օրերս ամուսնացել է եւ այժմ սիրելիի հետ հանգիստն անցկացնում է Մալդիվյան կղզիներում։
Երգչուհին լողափնյա հանգստի ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մարին վառ զգեստ է կրում, հավաքել է մազերը։ Երգչուհին դիմահարդարված չէ, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Կարծես հիմա ապրում եմ երազում…»։