
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սիլվան ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն։