Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ տոպ է կրում, որը համադրել է վարդագույն վերնաշապիկի հետ։ Աստղիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Գեղեցկուհի»։