Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, Ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկ որդու՝ Վահանի հետ։ Երկուսն էլ հետաքրքրությամբ նույն կողմ են նայում։ Բրուխունովան փոքրիկի դեմքն, ինչպես միշտ, ամբողջությամբ ցույց չի տվել։
Փոխարենը երկրպագուները կարողացել են գնահատել ե՛ւ մայրիկի, ե՛ւ որդու ընտրած գունային գամման։ Փոքրիկը սպորտային կոշիկ է կրում, գլխարկ, սպորտային կոստյում։
«Առջեւում ինչ-որ հետաքրքիր բան է։ Եվ ի՞նչ է դա»,- գրել է հետեւորդներից մեկը։ Պատասխանելով մեկնաբանությանը՝ Բրուխունովան պարզաբանել է, որ փոքրիկին հետաքրքրել է հարեւանների շունը։
«Նորաձեւ տղա», «նայում եմ ու հիանում, պարզապես հիասքանչ է», «հրաշալի երեխա է», «երջանկություն ձեր ընտանիքին», «գույների ինչ «համեղ» համադրություն եք ընտրել», «որքան արագ են մեծանում երեխաները», «Տատյանա, դուք եւ Վահանը պարզապես հիասքանչ եք»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։