Ինչպես չթունավորվել մսից․ Կարեւոր խորհուրդներ
Advertisement 1000 x 90

Ինչպես չթունավորվել մսից․ Կարեւոր խորհուրդներ

Միսը կարող է սննդային թունավորումների վտանգավոր աղբյուր լինել, ուստի այն մշակելիս խորհուրդ է տրվում լրացուցիչ զգուշություն ցուցաբերել:

Եթե եփելուց հետո միսը դնեք այն ափսեում, որի մեջ այն հում վիճակում է եղել, ձեր առողջությունը լուրջ վտանգի կենթարկեք: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները նշում են, որ հում մսի մեջ առկա մանրէները կարող են փոխանցվել եփած կտորի մեջ: Բացառեք խաչաձեւ վարակման տարբերակը՝ նախապես երկու ափսե պատրաստելով հում եւ եփած մսի համար:

Այս կանոնը, մասնագետների կարծիքով, վերաբերում է բոլոր տեսակի մսերին, այդ թվում՝ թռչնամսին, ծովամթերքներին եւ ձկնեղենին:

Պատրաստելն ավարտելուց հետո խորհուրդ է տրվում անմիջապես լվանալ ափսեները, որոնցում հում միս է եղել: Անպայման օգտագործեք աման լվացող միջոց, ավելի լավ է՝ հակաբակտերիալ միջոց:

news.am