Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Սեւանում։ Իրինան ջինսե տաբատ է կրում, վարդագույն հուդի։ Նա կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկներով։ Իրինա Թովմասյանն արձակել է մազերն ու գեղեցիկ շպարով է։ «Որ ծովում էլ լինեմ, որ ծովում էլ լողամ, մեկ է իմ ամենասիրելին եղել է եւ միշտ լինելու է Սեւանը: Սեւանը Հայաստանում իմ ամենասիրելի վայրն է, այն կարծես ադամանդ լինի: Միշտ հաճելի ժամանակ եմ անցկացնում այստեղ եւ վայելում ջրի ալիքների եւ ճայերի ձայնը»,- գրել է նա։