Խոյ՝ «պաշտպանել»
Որոշ մարդիկ ձեզ կարող են ագրեսիվ անվանել, բայց ես նրանց հետ չէի համաձայնի ու կասեի, որ դուք պարզապես պաշտպանում եք ամեն ինչ ու բոլորին ձեր շուրջը։ Ճիշտ այնպես, ինչպես և ձեր կատարյալ ռոմանտիկ զուգընկեր Կույսը, դուք ձեզ մարդ չեք զգում, եթե ակտիվորեն չեք օգնում ուրիշներին կամ չեք լուծում նրանց խնդիրները։ Եթե ասպետը լիներ կենդանակերպի նշաններից որևէ մեկը, ապա, անկասկած, նա Խոյ կլիներ։
Առյուծ՝ «գայթակղել»
Դերասանների մեծ մասն Աստղացույցով Առյուծ են, և դա իր պատճառն ունի։ Բանն այն է, որ այս նշանի ներկայացուցիչներին վարպետորեն հաջողվում է ուշադրություն գրավել ու շրջապատող անձանց ստիպել ցանկանալ նրանց հետ սիրով զբաղվել, օգնել նրանց կամ այլ ծառայություններ մատուցել։ Դուք դուք չեք լինի, եթե միայն չփորձեք բոլորին ապացուցել, որ դուք անթերի եք։ Շատ լավ է, որ դուք երբեք չեք կորցնում ինքնավստահությունը։
Աղեղնավոր՝ «շարժվել»
Ես գիտեմ, որ ձեզ համար դժվար կլինի ընդմիջում հայտարարել ու չսեթևեթել, սոցցանցում գրառումներ կատարել ու Ինստագրամում լուսանկարներ ներբեռնել, որ լսեք, թե ինչպես եմ ես խոսում այն մասին, որ դուք անընդհատ շարժման մեջ եք գտնվում։ Դա վերաբերում է նաև հարաբերություններին։ Այս նշանի ներկայացուցիչ կանանց պետք է միշտ տղամարդու ընկերակցություն։
Ցուլ՝ «ուղղորդել»
Եթե դուք ձեզ շրջապատող անձանց չեք պատմում ձեր սահմանների մասին, այն մասին, թե ինչ ճիշտ են իրենք կամ սխալ, կամ այն մասին, թե որքան շատ դուք նրանց կարիքն ունեք, ուրեմն հավանաբար դուք քնած եք։ Ցավոք, դուք չեք կարող մարդկանց հրամաններ տալ, ովքեր ապրում են ձեր գլխում, այլապես ամեն գիշեր այնտեղ անհավանական իրադարձություններ կկատարվեն։
Կույս՝ «անել»
Արագ հարցում։ Դուք կկարողանայի՞ք ձեզ վրա ավելի շատ պարտականություններ վերցնել, քան հիմա ունեք։ Ես հենց նոր ձեզ մոտ նյարդային ցնցո՞ւմ հարուցեցի։ Ես գիտեմ ու շատ եմ ցավում դրա համար։ Ես ընդամենը ցանկացա ցուցադրել, որ դուք կենդանակերպի բոլոր նշաններից առավել նպատակաուղղված ու արդյունավետ մարդն եք։
Այծեղջյուր՝ «մագլցել»
Ձեզ դո՞ւր են գալիս սարերը։ Ես չգիտեմ. Դա յուրաքանչյուրի անձնական գործն է։ ես հանգեցնում եմ նրան, որ Այծեղջյուրները միշտ փորձում են նոր մակարդակի հասնել, ասես կյանքը համակարգչային խաղ է, որում կարելի է հաղթել։ Դուք լիովին ունակ եք հաղթել, բայց ձեզ հայտնի է, որ դրա համար դուք ձեր կյանքի յուրաքանչյուր րոպեն պետք է անցկացնեք այդ խաղի մեջ։ Այս խնդիրն իրավամբ դուք կարող եք լուծել։
Երկվորյակներ՝ «փոխվել»
Եթե ձեր կյանքում դեռ մնացել են մարդիկ, ովքեր դեռ չեն գիտակցել, որ դուք հեշտությամբ կարող եք փոխվել ցանկացած ժամանակ, ապա շուտով դա կհասկանան։ Ձեր մեջ ամեն ինչից քիչ-քիչ կա, և ցանկացած պահի դուք կարող եք վերածվել մի մարդու, ում շրջապատի մարդիկ պարզապես չէին սպասում տեսնել։
Կշեռք՝ «հավասարակշռել»
Ոչ ոք երբեք չի ասել, որ ձեզ միշտ հաջողվել է պահպանել հավասարակշռությունը։ Դուք պարզապես շատ կենտրոնացած եք դրա վրա։ Օրինակ, դուք կարող եք սարսափելի մարդ լինել հարաբերությունների մեջ, բայց լավ ընկեր լինել, կամ կարող եք լինել շատ լավ զուգընկեր, բայց վատ աշխատող։ Դուք գիտեք, որ ամեն ինչում չեք կարող կատարելության հասնել, բայց միևնույն է, աշխատում եք դա անել, որ թաքցնեք ձեր թերությունները։ Դա իսկապես հիացմունքի է արժանի։
Ջրհոս՝ «մեղմել»
Ձեր հոգատար էությամբ ու զգայունությամբ դուք ձեզ շրջապատող անձանց առավել փափուկ ու ռոմանտիկ եք դարձնում՝ առանց ջանքեր թափելու։ Ձեր կատարյալ աշխարհում բոլոր մարդիկ միմյանց մեջ միայն լավը կտեսնեին ու միշտ կհանդիպեին իրենց երկրորդ կեսերին։
Խեցգետին՝ «Բնավորվել»
Դուք ապրում եք այնպես, ասես ծածկոցի տակ եք մտել ու այնտեղ նստել։ Մահճակա՞լ։ Անհավանականորեն հարմարավետ պետք է լինի։ Հարաբերություննե՞ր, ուրեմն անպատմելի կայուն։ Գրասենյա՞կ… Ուրեմն մոտավորապես նույնքան հարմարավետ, որքան ձեր մահճակալն է։
Կարիճ՝ «պլանավորել»
Ես նույնիսկ չպետք է ձեզ ինչ-որ բան բացատրեմ, որովհետև մինչ ես սա գրում եմ, ձեր գլխում արդեն 6 պլաններ են հասունացել, ու նրանք բոլորն էլ հիասքանչ են։ Այո, դուք պարզապես հրաշագործ եք։
Ձկներ՝ «զգալ»
Ես վստահ եմ, որ, եթե ձեզ ընդամենը մեկ հաճելի բան ասեմ, ձեր մեջ անմիջապես կարթնանա զգացմունքների փունջ։ Դրա համար էլ միայն կասեմ՝ երբեք չփոխվեք։ Դուք միշտ այնքան շատ զգացողություններ ունեք, ու դա ինձ դուր է գալիս։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը