Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Արմանի հետ։
Ինստագրամայն էջում տեղադրված կադրերում մայր ու որդի ջերմ գրկախառնված են ու մեղմ ժպտում են։ Անահիտը կրում է սպիտակ տոպ, կապույտ ու սպիտակ գույների համադրությամբ կիսատաբատ եւ վերնազգեստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Նմա՞ն ենք»։ Հետեւորդները միաձայն պնդել են, որ Արմանը նման է իր հայրիկին՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյին։