Բժիշկը պատմել է, թե ինչ կլինի ամեն օր էներգետիկ ըմպելիքներ խմելու դեպքում
Advertisement 1000 x 90

Բժիշկը պատմել է, թե ինչ կլինի ամեն օր էներգետիկ ըմպելիքներ խմելու դեպքում

Սննդաբան Օլգա Կորաբլևան «ՌԻԱ Նովոստիին» ասել է, թե ինչ կպատահի օրգանիզմի հետ կանոնավոր կերպով էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու դեպքում։

Նրա խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները պարունակում են խթանիչ նյութերի մեծ չափաբաժիններ՝ կոֆեինի, գուարանայի, ժենշենի, տաուրինի: Նման ըմպելիքների ազդեցությունը տևում է մոտավորապես երեքից չորս ժամ, այնուհետև վրա է հասնում ավելի մեծ հոգնածություն:

«Էներգիայի ներհոսքը փոխարինվում է անկմամբ, քանի որ խթանող ազդեցությունը հիմնականում պայմանավորված է օրգանիզմի ներքին պաշարներով: Էներգետիկ ըմպելիքի մեկանգամյա օգտագործումն ինքնին վտանգավոր չէ, բայց ամենօրյա օգտագործումը հղի է նյարդային համակարգի խնդիրներով՝ դեպրեսիայով և ճնշվածությամբ», – ասել է փորձագետը:

Կորաբլևան հավելել է, որ էներգետիկ ըմպելիքները կարող են լրացուցիչ ծանրաբեռնել սրտամկանը, ուստի դրանք չպետք է խառնվեն կոֆեինի, ալկոհոլի հետ կամ օգտագործվեն ֆիզիկական ծանր աշխատանքից կամ սպորտային ծանրաբեռնվածությունից հետո:

«Էներգետիկ ըմպելիքների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել զարկերակային հիպերտենզիայի, միգրենի, սրտի ռիթմի խանգարումների, աղեստամոքսային համակարգի խնդիրների: Գազավորված ըմպելիքը մեծ չափաբաժիններով կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը, առաջացնել վքնածություն և փորլուծություն», – զգուշացրել է բժիշկը:

shantnews.am