Երեք սերունդ. ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանների և Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքն ու սերունդների բախման մասին գրառումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեք սերունդ. ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանների և Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքն ու սերունդների բախման մասին գրառումը

Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել մայրիկի՝ երգչուհի՝ Զարուհի Բաբայանի և տատիկի՝ պարուհի Սոֆի Դևոյանի հետ։

Լուսանկարների շարքին կից գրել է Զարուհին.

«Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ: Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը, համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր, դա գիտենք բոլորս»: