
Հարց
Օրվա մեջ քանի՞ անգամ միզարձակությունն է համարվում նորմալ:
Պատասխան
Օրվա միզարձակությունների քանակի մասին նորմա չկա: Նորմա է համարվում օրվա մեջ` 3-8 անգամը: Տարիքի հետ առաջանում է գիշերային հաճախամիզություն, որը համարվում է ոչ նորմալ երևույթ և կարիք ունի ուշադրության:
Ընդհանրապես հաճախամիզության պատճառ կարող են լինել շաքարային դիաբետը, միզամուղ դեղերը, միզուղիների և շագանակագեղձի բորբոքումները և այլն: Երբեմն նաև այն կապված է կոֆեինի և ալկոհոլի չարաշահման հետ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել օրվա ընդունած հեղուկի քանակին, տեսակին, ինչպես նաև մեզի քանակին և գանգատների դեպքում դիմել ուրոլոգին` պատճառի հայտնաբերման ու բուժման նպատակով: