Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ատլասե զգեստ է կրում։ Արմինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Մի անգամ Մեքսիկայում»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Ինչքան գեղեցիկ եք»։