Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, պատմել է, որ վերջին շրջանում դերասանի հետ բավական բարդ էր։ Զարգացել էր տարիքային դեմենցիա, արդյունքում քայլերը ոչ միշտ էին ադեկվատ, հայտնում է Dni.ru-ն։
«Բժիշկները զգուշացրել էին, որ ամուսինս լավ է հիշելու ամենն, ինչ նախկինում է եղել, սակայն սկսելու է վայրկենապես մոռանալ եւ շփոթել վերջին իրադարձությունները։ Այդպես էլ եղավ։ Այդ պատճառով յուրաքանչյուր առավոտ, օրինակ, կարող էր մի անի անգամ հարցնել, թե ինչ օր է եւ ինչ ենք անելու օրվա ընթացքում»,- նշել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Դաշնակահարուհու խոսքով՝ միակ մարդ, ում Ջիգարխանյանը չէի շփոթում, ինքն էր։ «Բժիշկը, որն Արմեն Բորիսովիչի մահվանից առաջ եղել է հիվանդանոցում, հետո պատմել է, որ վերջինս մահվան մահիճում գոռացել է, կանչել մորն ու Վիտալինային»,- նշել է դաշնակահարուհին։
news.am