Սմարթֆոնների միջոցով լուսանկարների ստուգման 4 արագ եղանակ. GIJN-ի ուղեցույցը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սմարթֆոնների միջոցով լուսանկարների ստուգման 4 արագ եղանակ. GIJN-ի ուղեցույցը

Սմարթֆոնների միջոցով լուսանկարների ստուգման 4 արագ եղանակ. GIJN-ի ուղեցույցը

Այս առցանց գործիքները կօգնեն ստուգել ցանկացած լուսանկարի իսկությունը և ստանալ հնարավորինս շատ օգտակար տվյալներ.

TinEye

Թույլ է տալիս պարզել լուսանկարի սկզբնաղբյուրը, ստանալ հավելյալ տվյալներ և տեսնել, թե ինչպես է պատկերը փոփոխվել։ Գործիքը կարողանում է նաև համացանցում գտնել այն հարթակներն ու կայքերը, որտեղ տեղադրվել է այդ լուսանկարը կամ նմանօրինակը։ Ձեր հարմարության համար կարող եք դիտարկիչի (browser) վրա տեղադրել համանուն հավելվածը։

Google Reverse Image Search

Այս գործիքի առավելություններից մեկն այն է, որ դրա օգնությամբ կարելի է տեսնել, թե երբ է լուսանկարն առաջին անգամ օգտագործվել, ինչպես նաև գտնել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել լուսանկարում պատկերված իրադարձությունը։ Ձեզ միայն պետք է բացել Google Image Search-ը, սեղմել ֆոտոխցիկի նշանին և վերբեռնել լուսանկարը։

Photo Sherlock

Կատարում է լուսանկարների որոնում (reverse search) միանգամից երեք որոնողական համակարգերում՝ Google, Yandex և Bing։ Այն ևս մեկ օգտակար ֆունկցիա ունի՝ կարողանում է ստուգել թերթերի կամ ամսագրերի պաստառներն ու լուսանկարները։

Fake Image Detector

Լուսանկարի իսկությունը ստուգելու համար ուսումնասիրում է դրա տվյալների խտության աստիճանը։ Գործիքը թույլ է տալիս նաև գտնել լուսանկարների Exif-տվյալները՝ ամսաթիվը, ժամանակը, վայրը, երբեմն նաև ֆոտոխցիկի կամ հեռախոսի տեսակը։ Գործիքը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, iOS-ի համար խորհուրդ է տրվում օգտագործել Veracity-ն։

Լուսանկարների ստուգման այլ խորհուրդներ կարող եք կարդալ GIJN-ի կայքում՝ https://bit.ly/3y81s7r

Աղբյուրը՝ GIJN – Глобальная сеть журналистов-расследователей



Նման նյութեր