Քսենիա Բորոդինային Հայաստանում նկարել են հայ ընկերոջ հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քսենիա Բորոդինային Հայաստանում նկարել են հայ ընկերոջ հետ

Կուրբան Օմարովից բաժանվելուց հետո Քսենիա Բորոդինան որոշել է չհրապարակայնացնել անձնական կյանքը։ Հեռուստահաղորդավարուհին ցանկանում էր, որ ընտրյալն առնչություն չունենա շոու-բիզնեսի աշխարհին։ Որոշ ժամանակ աստղը միայնակ է եղել, սակասյն այժմ արդեն նրա սիրտը զբաղված է, հայտնում է StarHit-ը։

Երեւանում կայացած երեկույթներից մեկի ընթացքում Քսենիային նկարել են ընտրյալի հետ։ Սիրահարները գրկախառնվում էին եւ պարում Վերա Բրեժնեւայի հիթերի հնչյունների ներքո։

Հեռուստահաղորդավարդուհին սոցիալական ցանցերում միայն լուսանկար է հրապարակել, որում նկատելի է ընտրյալի ձեռքը։ Հաղորդավարուհին, ակնհայտորեն, չի ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել անձնական կյանքի վրա։

Երկրպագուները նախ փորձում էին կռահել, թե ում հետ է պարում Քսենիան, սակայն նրա ընկերուհին բացահայտել է տղամարդու ինքնությունը։ Նա Էրիկ Ավագյանն է, որի ընկերակցությամբ աստղին նկատել էին նաեւ ավելի վաղ։ Ի դեպ, Էրիկը հերքել է կապը Բորոդինայի հետ՝ ընդգծելով, որ նույնիսկ ծանոթ չէ նրա հետ։

style.news.am