«Ոչինչ այլեւս առաջվանը չէ եւ չի էլ լինելու, մենք փորձում ենք գոյատեւել այս նոր իրականությունում». Լիլիթ Մուրադյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ոչինչ այլեւս առաջվանը չէ եւ չի էլ լինելու, մենք փորձում ենք գոյատեւել այս նոր իրականությունում». Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

«Բոլոր մամաները գոնե մեկ անգամ լսել են՝ «բա մենք ոնց էինք հասցնում ամեն բան, տակդիր չկար, լվացքի մեքենա չկար, տունը կոկիկ էր, կերակուրը պատրաստ էր»։ Այո՛, բայց այսօրվա կինը մենակ մամա չէ, նա փորձում է հասցնել ամեն բան։ Աշխատել, սովորել, հանդիպել ընկերներին, վերցնել մաքսիմումը կյանքից, լինելով մամա։ Թե ինչու ենք մենք դարձել այսքան դյուրագրգիռ, նյարդային, հուզական, գերհոգնած եւ հաճախ տխուր պարզ է, ամեն բան փոխվել է, մեր կյանքը, նպատակները, երազանքները, փոխվել ենք մենք։

Ոչինչ այլեւս առաջվանը չէ եւ չի էլ լինելու, մենք փորձում ենք գոյատեւել այս նոր իրականությունում։ Մի մեղադրեք ինքներդ ձեզ, եթե այսօր ոչինչ անել չեք ուզում, եթե ոչինչ ձեզ չի ուրախացնում…կանցնի…»,- գրել է նա։