Լոբազգիների պարբերական օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Med2.ru-ի հաղորդմամբ՝ լոբազգիների ներառումը սննդակարգ կարող է պաշտպանել դիաբետի, ճարպակալման, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման հավանականությունը: Կայքը ներկայացրել է լոբազգիներ օգտագործելու մի քանի լուրջ պատճառ:
Սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ սպիտակուցներ, բջջանյութ, ամինաթթուներ: Լոբազգիները կօգնեն օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են բնականոն աշխատանքի համար: Բացի այդ՝ դրանց գլիկեմիկ ինդեքսը ցածր է: Լոբազգիները նաև անփոխարինելի թթուներ են պարունակում, որոնք ապահովում են տրամադրությունն ու լիարժեք քունը:
Նպաստում է քաշի նվազմանը: Լոբազգիների պարբերական օգտագործումը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, կրճատել որովայնի շրջագիծը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Կարգավորում է զարկերակային ճնշումը: Լոբազգիների օգտագործումը կարող է օգնել կարգավորել ճնշումը:
Վերահսկում է խոլեստերինի մակարդակը: Լոբազգիները կարող են օգնել իջեցնել նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը