ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը

Այս տարվա հունվարին օրինական ընտրված ԱՄՆ նախագահը չի վերահսկում ամերիկյան միջուկային զենքը։ Սենսացիոն այս նորությունը մեզ հայտնեց անվանի հետաքննող լրագրող Բոբ Վուդվորդը. նա դեռ կես դար առաջ Ուոթերգեյթ էր կազմակերպել նախագահ Նիքսոնի համար։ Իր նոր լույս ընծայված “Ռիսկ” (Peril) գրքում լրագրության 78-ամյա «պատրիարքը» մեջբերում էր արել ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիից։ Վերջինս նրան ասել էր, որ հունվարի 6-ի իրադարձություններից հետո ինքն այնքան էր վախեցել, որ Թրամփը հեռանալուց առաջ մի խառնաշփոթ կստեղծի, որ փոխել էր միջուկային հարված հասցնելու մասին որոշումների կայացման ալգորիթմը։

Իսկապես, թեման այն աստիճան պայթյունավտանգ է, որ Միլին իրավիճակը բավական խուսափողական է նկարագրում` Եզոպոսի լեզվով։ Սակայն դժվար չէ հասկանալ, թե ինչ է կատարվել։ Օրենքի համաձայն` ԱՄՆ նախագահը հրաման է տալիս միջուկային հրթիռներ արձակելու մասին զորահրամանատարների ու նախևառաջ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո: Զինվորականների խոսքը բացառապես խորհրդատվական է: Սակայն Միլին նախազգուշացրել է սպաներին, որ այդ ոլորտում Թրամփի ցանկացած հրաման սկզբում պետք է զեկուցեն իրեն, իսկ ինքն արդեն կորոշի` ինչ անել հետագայում։

Այժմ հանրապետականներն ու դեմոկրատները բուռն վիճաբանության մեջ են` արդյոք այդ զանգը պետական դավաճանությո՞ւն էր, թե՞ ոչ։

Սփոյլեր. այո, դավաճանություն էր։ Սակայն ԱՄՆ պետական կառավարման համակարգի ամենաբարձր մակարդակում ամեն ինչ այնպես է խճճվել, որ դեմոկրատները գոչում են. “Դուք չեք հասկանում` դա բոլորովին այլ բան է”։ Եվ շատերը նույնիսկ հավատում են նրանց։

Արդյո՞ք իրավիճակը բարելավվեց Բայդենի նախագահությամբ։ Բոլորովին ոչ։ ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարին հիմա հրավիրել են կոնգրես, Աֆղանստանի մասին հարցեր տալու համար։ Բայց Բայդենն այլ գործեր ուներ։ Նրա փոխարեն կոնգրեսականների առաջ հարցերին պատասխանում էր պետքարտուղար Բլինկենը, որը բացարձակ իրավիճակին չի տիրապետում։

«Իսկ ո՞վ է մեզ մոտ ընդհանրապես պատասխան տալիս ամեն ինչի համար։ Ո՞վ է որոշումներ կայացնում», – հարցրել է նրան սենատոր Ռիշը։ Նա հիշեցրել է Բլինկենին, որ նախօրեին Կալիֆոռնիայում հրդեհների համար պատասխանատու անձանց հետ հանդիպման ամենաթեժ պահին, նախագահի ելույթի ժամանակ եթերը կեսից անջատել են։

«Նա կարծես խամաճիկ լինի, մի բառ անգամ ասել չի կարողանում, որպեսզի Սպիտակ տանը անմիջապես եթերը չանջատեն»,– նկատել է սենատորը։

Հասկանալի կլիներ, եթե այդ ամենը տեղի ունենար որևէ «բանանային» հանրապետությունում, որի բանակը մի քանի հարյուր անգործներից է բաղկացած։ Իսկապես զավեշտ է` նրա գլխավոր շտապի պետը զանգահարում է հակառակորդ երկրի գլխավորի շտաբի ընկերոջն ու ասում. «Եթե հանկարծորևէբանլինի, չմտահոգվես, բռո։Կզանգահարեմնախքանհարձակվելը»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am