
Որոշ սովորություններից hրաժարումը օգնում է պայքարել անքնության դեմ։ Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը՝ հղում անելով Mayo Clinic կլինիկայից մասնագետներին։
Մասնագետների խոսքով՝ խնդիրը կօգնի լուծել ամենօրյա ֆիզիկական ակտիվությունն ու քնի ռեժիմ պահպանումը։
Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հրաժարվել քնից մեկ-երկու ժամ առաց ուտելուց։
Քնի որակը կարելի է փոխել քնելուց առաջ տաք կաթ կամ երիցուկի թեյ խմելով։
Հիշեցնենք, որ անքնությամբ տառապող մարդը հակված է դեպրեսիայի, ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների եւ դիաբետի զարգացման ռիսկի։
Քնի հետ կապված խնդիրների շրջանում մասնագետները նշում են նաեւ սթրեսը, ոչ հարմարավետ լուսավորությունը, անհարմար մահճակալը, բարձր ջերմաստիճանը սենյակում, աղմուկը։ Քնի վատ որակին կարող է նպաստել նաեւ ալկոհոլի, կոֆեինի կամ նիկոտինի օգտագործումը։