Instagram-ի իր էջում Արուսը նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ ու կից գրել.
«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք: Լիքը հուզիչ բաներ կգրեի, բայց ճամփեքին ենք։ Գնում ենք Դալիի հայրենիք` Ժիրոնա: Հենց հասնենք, ձեր շնորհավորանքները կկարդանք»։
Լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը.
«Նենց լավ եք անցկացնում, ներվայնանում եմ»։
Արուսն էլ իրեն հատուկ հումորով արձագանքել է. «Գարիկ, բա գիտես` մեր համար հե՞շտ էր քո Ալբանիայի վիդեոն մինչև վերջ նայելը»։