Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Story բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։
Երգչուհի Անահիտ Շահբազյանը հորդորել է բոլորին աղոթել Հայկոյի համար:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նույնպես գրառում է արել և հրապարակել միասին լուսանկար:
Դուդուկահար Կամո Սեյրանյանը նույնպես միասին լուսանկար է հրապարակել՝ ցանկանալով շուտափույթ ապաքինում:
Քիչ առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի նախկին կինը, հրապարակում է արել է ինստագրամի story բաժնում և հորդորել մարդկանց ապատեղեկատվություն չտարածել, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ որդին՝ Արմանը, տեղյակ չէ Հայկոյի առողջական վիճակի մասին: