
Վաղ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելը լավ գաղափար չէ, հավաստիացնում է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության աշխատակից, բժիշկ Քարան Ռաջը։
TikTok-ի իր էջում բժիշկը հրապարակել է տեսահոլովակ, որում պատմել է, որ առավոտյան մարդու մարմնին օգնում է արթնանալ կորտիզոլ հորմոնը, իսկ կոֆեինը խախտում է օրգանիզմի բնական պրոցեսները։
Խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս արթնանալուց հետո սպասել մի երկու ժամ եւ նոր սուրճ խմել։
«Հետաձգեք սրճխումը մինչեւ առավոտվա կես, երբ կորտիզոլի ձեր մակարդակը կիջնի։ Այդ դեպքում կոֆեինը շատ ավելի արդյունավետ կազդի»,- ասել է Ռաջը։