«Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»․ Հասմիկ Խոջյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»․ Հասմիկ Խոջյան

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել և հետեւորդներին պատմել է իր մասին.

«Ես պատկանում եմ էն տեսակ մարդկանց թվին, ովքեր լիարժեք են բոլոր իրավիճակներում, այսինքն՝ երբեք հարսանիք չեմ գնում ջինսով, խանութ չեմ գնում «տան հագուստով»  և զբոսնելու չեմ գնում երեկոյան երկար «պոչիկով» հագուստով։ Միշտ եմ այսպիսին եղել՝ տեսակ է։

Փոքր ժամանակ տնից դուրս չէի գա, մինչև չսանրվեր խուճուճ մազերս (դե պատկերացրեք, թե ինչ ցավոտ էր)։ Ժամերով կարող էի նստել, որ Մամաս մազերս սարքեր ու հենց ցավեցնում էր, հիշում էի, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Բայց հիմա այդպես չեմ մտածում։ Կարծում եմ, որ գեղեցկությունը վայելել է պահանջում։ Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»,- գրել է նա։