Երեկ կայացավ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթների թագադրման արարողությունը։ Աղջիկներից 2–ի համար օրն ավարտվեց երջանկության արցունքներով ու հաղթանակով, մյուսներին մնացեին լավ հիշողություններ, քաղած դասեր, ինչու ոչ, նաև հիասթափությամբ, որ բաղձալի թագն իրենց բաժին չհասավ։
Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։ Երեկոն վարեցին Չերենցն ու Թամարա Պետրոսյանը։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»–ի լավագույն հնգյակում էին Մանան Հունանյանը, Նանե Ավետիսյանը, Վիվիանա Ասատուրին, Ալլա Կարապետյանը։ Առցանց քվեարկության առավելագույն ձայներով եզրափակիչ անցավ դերասանուհի Ադրիանա Գալստյանը։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021» ճանաչվեց 24-ամյա Նանե Ավետիսյանը։ Նանեն 24 տարեկան է, ծնվել և մեծացել է Երևանում, մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է «Թովմասյան» բարեգործակամ հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն:
Դերասանուհի Ադրիանա Գալստյանը ճանաչվեց 1-ին «Վիցե միսս Տիեզերք Արմենիա 2021»
Ամբողջությամբ՝ tert.am.life