«Միսս Տիեզերք»–ում Հայաստանն այս տարի կներկայացնի 24–ամյա Նանե Ավետիսյանը։ Վերջինս երեկ թագադրվեց, որպես «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և ստացավ բաղձալի թագը «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանից։
Tert.am Life–ը ներկայացնում է, թե ով է Նանեն, ինչով է զբաղվում, ինչպես հայտնվեց մրցույթում։
«Ես շատ հուզված եմ։ Երբևէ այսքան հուզված չեմ եղել։ Շատ փորձություններ եմ անցել, հաղթահարել դրանք կամ ոչ, բայց կյանքում առաջին անգամ այնպիսի զգացողություն ունեմ, որ հազիվ եմ կանգնում ոտքերիս վրա»,– ասաց Նանեն։
Գեղեցկուհու նոր տիտղոսակիրը ծնվել և մեծացել է Երևանում, մեխ ընտանիք ունի՝ ութ քույր, երկու եղբայր։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: Հասցրել է անցնել կայացման իր ճանապարհն ու աշխատում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն:
«Միսս Տիեզերք Արմենիա 2020»–ը Նանեի առաջին տիտղոսը չէ, թեև մոդելային ասպարեզում մեծ փորձ չունի։ 13 տարականում նա մասնակցել է «Միսս Աշակերտուհի» մրցույթին և հաղթել։ «Այդ մրցույթը սիրողական էր, ինձ մեծ փորձ չէր տվել, բայց, իհարկե, ոգևորիչ էր։ Ձեռք բերեցի լավ ընկերներ։ Այս մրցույթին մասնակցելու որոշումը կայացրել էի դեռևս երկու տարի առաջ՝ մինչև համավարակը, գրանցվել էի, սակայն 2020–ին մրցույթ չեղավ։ Մինչև գրանցվելս երկմտում էի՝ մասնակցել, թե շարունակել իմ գործունեությունը, ընկերներս ոգևորեցին, որպեսզի մասնակցեմ»,- ասաց նա։
Ըստ Նանեի՝ մասնակից աղջիկների միջև ջերմ հարաբերություններ են, հենց նրանք են առաջինը նկատել, որ Նանեն է հաղթելու։
Ամբողջությամբ՝ tert.am.life