Ինչ է տեղեկատվական հոգնածության սինդրոմը և ինչպես հաղթահարել այն
Advertisement 1000 x 90

Ինչ է տեղեկատվական հոգնածության սինդրոմը և ինչպես հաղթահարել այն

Անընդհատ լրահոսին հետևելը, ինսթագրամի մարաթոններին մասնակցելը կամ դասախոսություններ լսելը երբեմն ոչ թե օգուտ է բերում, այլ վնաս:
Հիմա կհասկանանք, թե ինչպես է հնարավոր պահպանել աշխատունակությունը և առողջությունը շարունակական տեղեկատվական հորձանուտում։
«Տեղեկատվական հոգնածության համախտանիշ» եզրույթը սահմանել է սոցիոլոգ Գեորգ Զիմելը (1858-1918): Այսպես նա անվանեց մարդու
անկարողությունը՝ տրամաբանորեն արձագանքելու իրավիճակին՝ չափազանց շատ էմոցիաների պատճառով:

Ախտանիշներ

Խնդիրն այն է, որ երբեմն ուղեղը ֆիզիկապես չի կարող վերամշակել ամեն օր ստացված տեղեկատվության ծավալը: Եվ չնայած համակարգչի հետ
համեմատություններին, մարդկային հիշողությունը դրան նման չէ: Մարդու հիշողությունից որևէ բան հեռացնելը շատ ավելի բարդ է։ Մոխրագույն
նյութը մոտավորապես 100 միլիարդ նյարդային բջիջ է: Իրար միջև նրանք կազմում են մոտ 100 տրիլիոն սինապս, այսինքն, նյարդային կապեր: Դրանք
ձևավորվում են ամբողջ կյանքի ընթացքում և դրանք կոտրելը բավականին դժվար է: Որքան հաճախ ենք օգտագործում նման կապ, այնքան ավելի
արագ ենք հիշում այս կամ այն փաստը: Այս գործընթացում շատ մեծ դեր է կատարում քունը, որի ընթացքում ուղեղը կարևոր տեղեկությունները
պահում է, իսկ ավելորդը՝ հեռացնում: Տեղեկատվական հոգնածության սինդրոմը սկսում է զարգանալ մարդկանց մեջ այն դեպքերում, երբ տվյալների քանակը չի համապատասխանում ուղեղի հնարավորություններին, որոնք վերամշակում են տեղեկատվությունը՝ դարձնելով գիտելիքներ: Հաճախ նոր, բայց ոչ միշտ օգտակար գիտելիքների չափազանց մեծ ծավալը հանգեցնում է վերլուծական կաթվածի, այնպիսի իրավիճակի, երբ մարդը պարզապես վախենում է որոշում կայացնել:

Քրոնիկ հոգնածության համախտանիշի ախտանիշներ.

• Վատ կոնցենտրացիա, որոշում կայացնելու ձգձգում, նախագծեր հիմնելու անկարողություն.

• հիշողության հետ կապված կարճաժամկետ խնդիրներ

• միանգամից մի քանի խնդիր լուծելու ցանկություն, ինչն էլ հանգեցնում է նրան, որ խնդիրներից ոչ մեկը չի լուծվում

• գլխացավ

• սրտխառնոց

•անհանգստություն` համացանցից օգտվելու ցանկության պատճառով

• սթրես

Ի՞նչ անել

Տեղեկատվական ծանրաբեռնվածության խնդիրը ցանկալի է լուծել մասնագետի օգնությամբ: Որպեսզի իրավիճակը չսրեք, կարող եք օգտագործել հետևյալ հնարքները.

• Ժամանակ առ ժամանակ հրաժարվեք համացանցից: Նույնիսկ աշխատանքային ժամերին կան առաջադրանքներ, որոնք կարող են իրականացվել առանց համացանցի: Անհրաժեշտ նյութերը պետք է նախապես բացել, բայց դրանցից օգտվել արդեն օֆլայն ռեժիմով: Այսպիսով, դուք չեք գայթակղվի, որպեսզի մեկ անգամ ևս ստուգեք սոցիալական ցանցը կամ ծանուցագրերը:

• Ձեր հիմնական փոստը բեռնաթափեք ավելորդ գովազդներից և ծանուցագրերից:

• Հատկացրեք ձեզ ժամանակ՝ առանց ինտերնետի: Թույլ տվեք ուղեղին պարզապես հանգստանալ։

• Մարդիկ հաճախ փախչում են խնդիրներից, խուսափում են դրանց լուծումները գտնելուց՝ խորասուզվելով համացանցում, և այս իրավիճակից դուրս գալու համար հաճախ անհրաժեշտ է լինում մասնագետի օգնություն։

• Փորձեք վերահսկել ձեզ. քնելուց առաջ և արթնանալուց հետո մի զբաղվեք հեռախոսով։

• Շատ լավ մեթոդ է մեդիտացիան։ Այն թույլ է տալիս ուղեղին իսկապես հանգստանալ։ Կարող եք 10 օրով մեկնել քաղաքից դուրս, լռել և մեդիտացիայով զբաղվել։

• Մեկ այլ մեթոդ է պլանների մշակումը, զարգացումը:

Հաճախ հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչ է պետք ինձ հիմա աշխատանքիս համար՝ զարգանալ, թե՞ սովորել»: Այնուհետ պատասխանեք ձեր հարցին և կողմնորոշվեք։ Այսպիսով դուք խուսափում եք ոչ անհրաժեշտ ինֆորմացիայի կուտակումից։

sotskiy.am