Այսօր դերասանուհի Իննա Խոջամիրյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել։
«Հայ ծնվելը ճակատագիր է… Կոփվելու, պայքարելու, անվերջ ընկնելու և ոտքի կանգնելու, համակերպվելու և լռելու ճակատագիր: Իսկ ես Այսօր «ծնվել եմ»… Կամ էլ վերածնվել… Եվ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս:
Սա Լռության տարեդարձ է:
Ապրելու տարեդարձ…
…Ես ապրում եմ, և դրա համար արդեն իսկ շնորհակալ եմ…», – գրել է դերասանուհին։